
OC Media-ն իր երեկվա հրապարակումով պատռել է Հայաստանի իշխանությունների անամոթ դեմքը. Թաթոյան
Վատ նորություն ունեմ «խաղաղություն» բերած ՔՊ-ի ղեկավարի ու նրա պրոպագանդիստների համար. ասել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։
«OC Media (Open Caucasus Media)-ն իր երեկվա հրապարակումով պատռել է Հայաստանի իշխանությունների անամոթ դեմքը, որոնք իմ հրապարակումները շարունակաբար հերքում էին կեղտոտ բառապաշարով, թե «Արևմտյան Ադրբեջան» ՀԿ-ն պետության հետ կապ չունի, դա ուղղակի ՀԿ է, դրա գործունեությունը պետք չէ բանի տեղ դնել ու իբր իրենք խաղաղություն են հաստատել»-ասել է նա։


