05 Նոյ
2025
15° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայի հետ ինտենսիվ երկխոսությունը կարող է շոշափելի արդյունքներ գրանցել․ Արարատ Միրզոյանի ելույթը՝ կետերով

Թուրքիայի հետ ինտենսիվ երկխոսությունը կարող է շոշափելի արդյունքներ գրանցել․ Արարատ Միրզոյանի ելույթը՝ կետերով

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «Օրբելի» կենտրոնի նախաձեռնած համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել և պատասխանել մի շարք հարցերի։ Միրզոյանի ելույթի որոշ առանցքային կետեր ներկայացնում ենք ստորև․

  • Թուրքիայի հետ ունենք շատ ինտեսիվ երկխոսություն, կարող ենք աստիճանաբար շոշափելի արդյունքներ գրանցել։
  • Հայաստանի և Թուրքիայի միջև թռիչքներ եղել են, պայմանավորվածություն կա ավելացնելու դրանք՝ դեպի Երևան, Գյումրի, դեպի Ստամբուլ, միգուցե Անկարա։
  • Վրաստանի և Իրանի հետ ունենք հիանալի հարաբերություններ, Ադրբեջանի հետ խաղաղությունը հաստատված է, փորձում ենք ավելի դետալիզացնել։
  • Ադրբեջանի հետ խաղաղությունը հաստատված է, փորձում ենք մնացած բաղադրիչներով աշխատել։
  • Չենք կիսում ընկալումը, թե մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար մտահոգիչ որևէ դրույթ կա։ Մենք չենք ընդունում սա որպես բանակցային օրակարգ և չենք բանակցում սրա շուրջ։
  • Հայաստանին հաջողվում է բոլորի հետ պահել հավասարակշռություն, ինչից շահում են նաև հարևան երկրները:
Ռազմագերիներ