05 Նոյ
2025
15° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալիևը չի ասել՝ այսօր չկա Սևան, կա Գյոյչա, նրա ձևակերպումը Ցարական քարտեզների մասին էր․ Արարատ Միրզոյան

Ալիևը չի ասել՝ այսօր չկա Սևան, կա Գյոյչա, նրա ձևակերպումը Ցարական քարտեզների մասին էր․ Արարատ Միրզոյան

Ալիևի ձևակերպումն էսպես էր՝ Ցարական քարտեզներում չկա Սևան, կա Գյոյչա, չեմ կարծում՝ կարելի է ասել, որ Ալիևն այսօր ասում է չկա Սևան կա Գյոյչա․ լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով Ալիևի՝ Սևանի մասին հայտարարությունը, ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Ամեն դեպքում սա ամենակառուցողական ձևակերպումը չէ և չէինք ասի, որ տեղավորվում է խաղաղության նարատիվի մեջ։ Ես էլ կարող եմ ասել, որ կան Ցարական քարտեզներ, որտեղ կա Սևան։ Չեմ էլ ուզում ավելի հետ գնալ պատմության մեջ, որովհետև անհարմար վիճակ կարող է ստեղծվել և հայկական տեղանուններ տեսնենք մի քիչ ավելի լայն տարածքի վրա։ Խոսենք իրական Հայաստանի, այսօրվա սահմանների, Ադրբեջանի կողմից ճանաչված սահմանների մասին»,-ասել է Միրզոյանը։

Խոսելով ապակառուցողական նարատիվների մասին՝ Միրզոյանը հորդորել է ուշադրություն դարձնել, Ալմա-Աթայում տարածքի փոխադարձ ճանաչման մասին  փաստաթղթին, որը ստորագրված է և որի կշիռն անհամեմատ մեծ է։

Ռազմագերիներ