14 Մար
2026
2° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչո՞ւ չեք խոսում այն մասին, որ մենք բերման չենք ենթարկել քահանաներին․ ՔԿ նախագահ

Ինչո՞ւ չեք խոսում այն մասին, որ մենք բերման չենք ենթարկել քահանաներին․ ՔԿ նախագահ

Մինչև այսօր Արագածոտնի թեմի քահանաները չեն հրավիրվել հարցաքննության․ ABC Media-ին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։ 

Հիշեցնենք, որ նախորդ կիրակի Թեմի բոլոր քահանաները հրավիրվել էին Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Թեմը հանդես էր եկել հաղորդագրությամբ, որ չեն ներկայանալու, քանի որ պատրաստվում են պատարագ մատուցել Արագածոտնի տարբեր եկեղեցիներում։

Քննչական կոմիտեի նախագահն էլ այսօր ԱԺ-ում հորդորել է շնորհակալ լինել, որ քահանաներին բերման չեն ենթարկել։

«Տիկի՛ն Խամոյան, հոգևորականները չեն ներկայացել հարցաքննության, իսկ օրենքով նախատեսվում է բերման ենթարկել հարցաքննության չներկայացած անձանց, եթե հարգելի պատճառ չունեն։ Ինչո՞ւ այդ մասին չեք խոսում, չեք ասում, որ մենք բերման չենք ենթարկել նրանց»,-ի պատասխան ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցի՝ ասել է ՔԿ նախագահը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ