
Մենք մարդկանց անիմաստ չենք ձերբակալում․ ՔԿ նախագահ
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ԱԺ-ում պատասխանել է լրագրողների հարցերին։ Ճեպազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև.
- Սամվել Կարապետյանի գործով նախաքննություն է կատարվում, երբ ավարտվի, կանցնենք հաջորդ քայլերին։ Ես կարող եմ միայն փաստել, որ կա մեղադրյալ, կա ընտրված խափանման միջոց, և գործը գտնվում է նախաքննության փուլում։
- Մենք մարդկանց անիմաստ տեղը չենք ձերբակալում, մենք առաջնորդվում ենք օրենքով։
- Մենք իրականացրել ենք մեր լիազորությունները, ձեռք ենք բերել փաստացի տվյալներ, նոր ձերբակալել Սամվել Կարապետյանին։
- Քննչական կոմիտեում առավելագույնս հարգանք են ցուցաբերում դատավարության բոլոր մասնակիցների նկատմամբ։
- Քրեական դատավարությունում քննիչը պետք է պարզի անձի ինքնությունը, որքան էլ որ հոգևորականն ավազանի անունով այլ անուն է կրում, քննիչը չի կարող այդ մարդուն դիմել ավազանի անունով։
- Վալոդյա Գրիգորյանի սպանության հիմնական կատարողների մասով գործը բացահայտված է։ Մենք այլ հանցակիցներ լինելու մասով քննություն ենք տանում։
- Թող ասեն՝ ում պիտի գյուլլեին կամ ո՛ր պատի տակ, մենք էդ խոսակցությունը հրապարակել ենք։ Տեսանյութից ընտրել ենք էն հատվածները, որոնք, ըստ մեր գնահատման, քրեական վարույթի համար նշանակություն ունեն ապացուցողական տեսանկյունից և մեր մեղադրանքը հիմնավորելու տեսանկյունից։


