05 Նոյ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն Հայաստանին է փոխանցել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը 

ԵՄ-ն Հայաստանին է փոխանցել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը 

Նոյեմբերի 5-ին Հայաստան կատարած այցի ընթացում Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հարցերով հայկական կողմի բարձրաստիճան պաշտոնյա, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին է հանձնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։

Արփինե Սարգսյանը, ստանալով փաստաթուղթը, նշել է, որ այն Հայաստանի և Եվրոպական Միության գործընկերության կարևոր փուլ է և արդեն ձևավորել է լայն հանրային ուշադրություն ու ակնկալիքներ։

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են այս ուղղությամբ մինչ օրս գրանցած առաջընթացը և փաստել, որ ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի պաշտոնական հանձնումը երկկողմ իրական ջանքերի ապացույցն է։

Վերահաստատվել է հայկական կողմի հանձնառությունը ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանը, որի վերջնարդյունքը ՀՀ քաղաքացիների համար Եվրոպական Միություն արժանապատիվ, անվտանգ և դյուրին ճամփորդության հնարավորությունների ապահովումն է։

Ռազմագերիներ