
Ռուսաստանը «10 տարի փորձում էր վերջ դնել այս պատերազմին» և «չի կարողացել», իսկ ԱՄՆ-ն դա արեց․ Թրամփը՝ հայ-ադրբեջանական հակամարտության մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ կարող է լուծել որոշ տարածաշրջանային հակամարտություններ բառացիորեն մեկ ժամվա ընթացքում՝ առանց ՄԱԿ-ի որևէ օգնության․ գրել է ТАСС-ը։
«Ես դրանցից մի քանիսը լուծել եմ մեկ ժամվա ընթացքում՝ առանց ՄԱԿ-ից որևէ օգնության»,- հայտարարել է Մայամիում կայացած բիզնես ֆորումում հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ մեկնաբանելով ամբողջ աշխարհում հակամարտությունները լուծելու իր ջանքերը։
Թրամփը նաև մեղադրել է ՄԱԿ-ին սեպտեմբերին Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում իր ելույթի տեքստը ցուցադրող հուշարարը (սուֆլյորը) դիտավորյալ անջատելու համար։ «Ես նրանցից միայն խափանված հուշարարը ստացա։ Նրանք դա դիտավորյալ են արել։ Եվ կարծում եմ, որ ես իմ լավագույն ելույթն եմ ունեցել»,- նշել է ԱՄՆ-ի ղեկավարը։
Ամերիկացի առաջնորդը նաև հիշատակել է ԱՄՆ-ի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված համաձայնագրերի ստորագրումը։ Նա նշել է, որ երկու շաբաթ առաջ այդ հարցը քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Թրամփը պնդմամբ՝ Ռուսաստանի առաջնորդը զրույցի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանը «10 տարի փորձում էր վերջ դնել այս պատերազմին» և «չի կարողացել», իսկ Միացյալ Նահանգները դա արեց։


