06 Նոյ
2025
15° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՆԳՆ-ն ABC Media-ին մանրամասներ է հայտնել Կոմիտասի «Երևան սիթիի» հրդեհի մասին

ՆԳՆ-ն ABC Media-ին մանրամասներ է հայտնել Կոմիտասի «Երևան սիթիի» հրդեհի մասին

Ժամը 11։08-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության Բիս 1 կանչով դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության չորս մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, այս պահին էլ նոր մարտական հաշվարկներ են մոտենում։

ABC Media-ի հետ զրույցում ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը տեղեկացրել է, որ տարհանում է իրականացվել ։ Տուժածների վերաբերյալ ՆԳՆ-ն տեղեկություն դեռ չունի, հրդեհի բռնկման վարկածների մասին ևս հստակ տեղեկություն չկա։

Հիշեցնենք, որ ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել Կոմիտասի պողոտայում գտնվող առևտրի կենտրոնի KFS սննդի կետում։

Ռազմագերիներ