
ՀԷՑ-ի ապագան կախված է գնից. Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով
Նիկոլ Փաշինյանը Կառավարություւնում պատասխանել է լրագրողների հարցերին։ Ճեպազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․
- ՀԷՑ-ի ապագան կախված է նաև իր գնից, եթե տրամաբանական գին լինի, հարցը կքննարկենք:
- Ես սովոր չեմ մեկնաբանել իրավիճակներ, որից տեղյակ չեմ, որ ասում եք լրագրողներին թիրախավորելու մասին՝ առաջին անգամ եմ լսում, կհետաքրքրվեմ, թե ինչի մասին է խոսքը, փոխանցեք ելույթներ:
- Հովհաննավանքի դեպքի վերաբերյալ ՊՊԾ ծառայությունից բացատրություններ եմ խնդրել՝ ասել են, որ որոշում է կայացվել, այդ թվում այդ քաղաքացու անվտանգությունը ապահովելու նկատառումով, դուրս հանել։ Նրա պահվածքը մարդկանց շրջանում որոշակի ագրեսիվություն կարող էր առաջացնել, դրա համար այդ որոշումը կայացվել է:
- Հայաստանի Առաքելական եկեղեցին չունի կաթողիկոս․ կա մարդ, ով ապօրինի ձևով գտնվում է այդ կարգավիճակում:
- Եկեղեցում կատարվողը գաղտնի չէ, մարդիկ շատ ավելին գիտեն, քան մենք կռահում ենք:
- Միշտ էլ թեկնածուները ներդրումներ են արել․ ինչո՞ւ կուսակցականներին 500 հազար դրամ, ոչ կուսակցականներին՝ 1.5 միլիոն դրամ։ Քանի որ կուսակցականները այս ընթացքում վճարել են անդամավճար, որպեսզի անհավասարություն չլինի, մենք հաշվարկել ենք տարբերությունները, ըստ դրա առաջնորդվել:


