
KFC-ի հրդեհից քաղաքացիներ են ծխահարվել
Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում գտնվող սննդի կետի հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով, ծխահարվել է 2 քաղաքացի․ լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ՆԳ նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն՝ ընդգծելով, որ տուժած քաղաքացիները առաջին օգնություն են ստացել:
«Մինչ հրշեջ-փրկարարների ժամանելը՝ սննդի կետում գտնվող քաղաքացիները տարհանվել են: Այս պահի դրությամբ այլ տուժածների վերաբերյալ տեղեկություններ դեռ չունենք»,- նշել է Սարգսյանը:
Նա տեղեկացրել է, որ հրդեհը բռնկվել է KFC-ի տարածքում, պատճառների մասին դեռ վաղ է խոսել։
Հրդեհաշիջման աշխատանքները տեղում ղեկավարում է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը: Այս պահին ներգրավված է 14 մարտական հաշվարկ:


