06 Նոյ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանում քրեական գործ է հարուցվել Սաակաշվիլիի և ընդդիմության ևս 7 առաջնորդի դեմ

Վրաստանում քրեական գործ է հարուցվել Սաակաշվիլիի և ընդդիմության ևս 7 առաջնորդի դեմ

Վրաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և մի քանի ընդդիմադիր առաջնորդների դեմ՝ դիվերսիայի և կառավարությունը տապալելու կոչերի համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեն։

«Միխեիլ Սաակաշվիլիի, Գիորգի Վաշաձեի, Նիկա Գվարամիայի, Նիկանոր Մելիայի, Զուրաբ Գիրչի Ջափարիձեի, Էլենե Խոշտարիայի, Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի դեմ քրեական հետապնդում է սկսվել՝ պետության դեմ կատարված հանցագործությունների, մասնավորապես՝ դիվերսիայի, թշնամական գործունեության մեջ օտարերկրյա պետությանն օգնելու, սահմանադրական կարգի և ազգային անվտանգության հիմքերի դեմ ուղղված գործունեության ֆինանսավորման և սահմանադրական կարգի կամ պետական իշխանության բռնի տապալման կոչերի համար»,- նշել է Գվարակիձեն։

Ռազմագերիներ