06 Նոյ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տեր Արամ VS Ստեփան Ասատրյան․ արժեքների ու սեփական ցանկությունների պայքարը՝ ֆոտոշարքով

Տեր Արամ VS Ստեփան Ասատրյան․ արժեքների ու սեփական ցանկությունների պայքարը՝ ֆոտոշարքով

Ստեփան Ասատրյանը՝ նախկին հոգևորական Տեր Արամ քահանա Ասատրյանը, վերջին ամիսներին հայտնվել է քննարկումների կիզակետում։ Ամեն բան սկսվեց Հանրային ՀԸ եթերում Ասատրյանի հարցազրույցից, որտեղ հայտարարեց, թե 2021 թվականի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ։

Հարցազրույցից հետո սկսվեց ձերբակալությունների նոր շղթա, այս անգամ Արագածոտնի թեմում։ Պարզվեց` հարցազրույցի հիման վրա «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն։ Ձերբակալություններ, մեղադրանքներ, դատավարություններ ու կալանավորումներ, իսկ ամենին հաջորդեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունը․ Տեր Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ  արվեց։

Մայր Աթոռն արձանագրեց՝ քահանան հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Եկեղեցին, անտեսել թեմակալ առաջնորդի հորդորները, իրեն դուրս է դրել եկեղեցուց՝ կամայականորեն զեղչելով խպատարագների՝ Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունները հիշատակող հատվածն ու գրանցել այլ խախտումներ։

Տեղի ունեցածից հետո կարգալույծ Ստեփան Ասատրյանի պայքարը Մայր Աթոռի դեմ պայքարը ստացավ ավելի կոշտ հռետորաբանություն, իսկ իշխանության ներկայացուցիչները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սկսեցին մասնակցել կարգալույծ հոգևորականի մատուցած պատարագներին։

Սակայն ոչ վաղ անցյալում Ստեփան Ասատրյանը ոչ միայն աջակցում էր Հայ առաքելական եկեղեցուն, Վեհափառ Հայրապետին, այլև բավականին ընդգված կեցվածք ուներ իշխող ուժի նկատմամբ։

Ստորև առանձնացրել են Ասատրյանի նախորդ մի քանի տարիների գրառումները, որոնք այսօր արդեն չեք գտնի կարգալույծ հոգևորականի էջում։

Ռազմագերիներ