06 Նոյ
2025
11° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
2019 թ-ի դրվագով Հակակոռուպցիոն կոմիտեն փակել է Սերժ Սարգսյանի ելքը Հայաստանից․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)

2019 թ-ի դրվագով Հակակոռուպցիոն կոմիտեն փակել է Սերժ Սարգսյանի ելքը Հայաստանից․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)

Ինչու է սրացել Նիկոլի (և ոչ միայն) «Սերժացավը»ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր այս թեմայով հրատապ ֆեյսբուքյան եթեր էր հրավիրել։

Ըստ նրա՝ ականատես ենք լինում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ Նիկոլ Փաշինյանի «խոդի տված» ռեպրեսիվ ապարատի նոր զավեշտալի դրսևորումներին։

«Երեկ տեղի է ունեցել ՀՀ դատական իշխանությունների պատմության մեջ աննախադեպ բան՝ մի մարդու 3 անգամ հրավիրել են դատարան։ Երեկ երեք անգամ ՀՀ երրորդ նախագահն իր թիմով, իր փաստաբաններով ներկայացել է դատարան։ Անգամ դատավորներից մեկին իր հարազատի սգո արարողությունից կտրել բերել էին նիստին»,- ասաց Աշոտյանը։

Նրա խոսքով՝ այսօր ցերեկը Նախագահին հրավիրել են քննչական մարմիններից մեկը և ներկայացրել մի նոր զավեշտալի մեղադրանք:

«Դրվագը վերաբերում է հանգուցյալ գործարար Միխայիլ Բաղդասարովի մի ցուցմունքին, որը կորզվել է սխալ թարգմանության հետևանքով, իսկ հետո դեմ առ դեմ հանդիպման ժամանակ հերքվել է իր իսկ կողմից»,- նշեց նա:

Ինչո՞ւ է հիմա՝ 6 տարի անց այդ դրվագով Նախագահին մեղադրանք առաջադրվում։

«Կա երկու տարբերակ՝ դուք հիմա Նախագահի գլխին սարքելու համար ուրիշ թեմա չեք ունեցել, հանել եք փոշոտ դարակներից դեֆեկտավոր փաստաթղթեր և արգելել Նախագահին մեկնել երկրից, կամ էլ եղել է հանցագործություն, որը դուք 6 տարի պարտակել եք»,- ասաց Աշոտյանը։

Ու հիմա Նիկոլի նոպան բռնել է, էժան շոուով փակել է Սերժ Սարգսյանի ելքը ՀՀ-ից՝ գտնելով շինծու պատճառ 2019 թ-ի դրվագով Հակակոռուպցիոն կոմիտեն արգելել է Սերժ Սարգսյանի ելքը Հայաստանից։

«Եթե Նիկոլը լիներ սերիալների ռեժիսոր կամ սցենարիստ, ապա նա կարող էր հավակնել ամենաանտաղանդ, ձանձրալի ռեժիսորի կոչմանը, ցավոք, ինքը չի զբաղվում կինոյով, իսկ նրա նկարած կինոն ողբերգություն է, որը տեղի է ունենում Հայաստանում՝ նրա՛ ռեժիսորությամբ, նրա՛ սցենարով, նույնքան անտաղանդությամբ, որքան արյունալիությամբ ու անարդարություններով»,- ասաց Աշոտյանը։

Ռազմագերիներ