27 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երրորդ օրից ես հասկացել եմ, որ չենք հաղթելու․ Քոչարյանի հարցազրույցի առանցքային կետերը

Երրորդ օրից ես հասկացել եմ, որ չենք հաղթելու․ Քոչարյանի հարցազրույցի առանցքային կետերը

ABC Media-ն առանձնացրել է կարևոր կետեր՝  ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցից․

  • Ոչ մի ընդդիմադիր չի էլ ասում, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը պետք է չեղարկել, հասկանում ենք, որ պրոբլեմային է, արձանագրում է պատերազմում պարտությունը, բայց բոլորը հասկանում էին, որ սա նաև Արցախը պահելու հնաարավորություն է, և այն ժամանակ, այո, պետք էր կառչել այդ փաստաթղթից, և անել ամեն ինչ, որ այդ փաստաթուղթ կյանքի կոչվի։
  • Վերցրեք փաստաթղթի 9-րդ կետը, որը խոսում է անխոչընդոտ ճանապարհի մասին և համեմատեք այդ կետը Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի նմանատիպ կետի հետ․ նույնն է, ուղղակի այն տարբերությամբ, որ այն ժամանակ կար, Արցախ, Լաչինի միջանցք, և այդ 9-րդ կետը մտցված էր հենց Լաչինի միջանցքի հետ որոշակի միջանցք ունենալու տեսանկյունից։
  • Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն հրաժարվում էր այդ կետի կատարումից և այդ հրաժարվելը բերեց նրան, որ Լաչինի միջանցքը փակվեց, և ամեն ինչ ավարտվեց Արցախի կորուստով։
  • Երրորդ օրից ես հասկացել եմ, որ չենք հաղթելու։ Երկրորդ օրը ես Ղարաբաղում էի, և այն, ինչ ես տեսել եմ, ինձ բերել է մեկ-երկու օրվա ընթացքում համոզմունքի, որ մենք այս պատերազմը պարտվելու ենք:
  • Ինչո՞ւ սկսվեց պատերազմը․ առաջին հերթին բանակցային գործընթացի ձախողման պատճառով, կողմերի՝ միջազգային հանրության և Մինսկի խմբի համանախագահ երկրների համար Հայաստանը ամբողջ այդ պրոցեսի ձախողող կողմն է։
  • Արցախում մեր առաջարկը եղել է, որ ամեն մեկը մի ուղղություն վերցնի և փորձի այդ ուղղությամբ օգտակար լինել, որը ուղիղ երկու շաբաթ փորձում էինք նախկին նախագահների հետ՝ Երրորդ նախագահն էր այնտեղ, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը։ Անճարության մի զգացողություն էր, երբ դու տեսնում ես, որ քո հայրենիքը կորցնում ես, չի արվում գրեթե ոչինչ կամ արվում է լրիվ սխալ տարբերակներով, դրա համար թողել եկել եմ։
  • Իմ տպավորությամբ՝ Հայաստանի կողմից ամեն ինչ արվել է, որ ռուսները հեռանան։ Ըստ էության՝ միակողմանի հրաժարվեց այդ պրոցեսին մասնակից լինել։
  • Ղարաբաղի կորուստը Պրահայում ստորագրած հայտարարության բովանդակության ուղղակի հետևանքն է։ Եթե Հայաստանը այդ քայլը չաներ, ես չեմ կասկածում, որ հինգ տարին կերկարաձգվեր ևս հինգ տարով և կլիներ քաղաքական լուծման ինչ-որ մի առաջարկ։
  • Նիկոլ Փաշինյանը մտածեց, որ ռուսները զարախումբ են տեղավորել խաղաղապահ, թող իրենք գնան, ոնց ուզում են՝ հարցը լուծեն, էդ բեռից ազատվեմ և հիմա խոստովանում է, որ «մենք Ղարաբաղը տալով ձեռք ենք բերել Հայաստանի անկախությունը»։
  • Ինձ համար ամենամեծ շոկը եղել է 2021 թվականի ընտրությունների արդյունքները, որովհետև պարտություն բերած, այդքան մեծ զոհեր բերած մարդը չպիտի վերընտրվեր։
Ռազմագերիներ