21 Նոյ
2025
1° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սա պարզապես շոու է, Փաշինյանի հրապարակած տեսանյութում երևացողը խաղալիք է․ Կարեն Վրթանեսյան

Սա պարզապես շոու է, Փաշինյանի հրապարակած տեսանյութում երևացողը խաղալիք է․ Կարեն Վրթանեսյան

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ ներկայացված էր շան տեսքով ռոբոտ։ «Մեր զինվորների նոր բարեկամը»․ ռոբոտին այսպես էր ներկայացրել Փաշինյանը։

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ABC Media-ի հետ զրույցում նշեց, որ տեսանյութը, ըստ էության, գովազդային բնույթ ունի և ոչ թե տեխնիկական։

«Սա PR է, պատասխան՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցին։ Եթե բովանդակային քննարկում լիներ, կգրեր մոդելը, նպատակները, թե արդյոք այն սպառազինության ընդունման փուլում է։ Մենք պարզապես ունենք զվարճալի ռիլ, որ մարդիկ նայեն ու լայքեն։ Սա շոու է»,-ասաց Վրթանեսյանը։

Փորձագետի խոսքով՝ տեսանյութում պատկերված սարքը արտաքինով նման է Boston Dynamics ընկերության արտադրած ռոբոտ շներին, սակայն նույնը չէ․ «Դժվար է ասել՝ սա հենց Boston Dynamics-ի տարբերակն է, չինական պատճե՞ն, թե՞ տեղական արտադրություն»։

Կարեն Վրթանեսյանը հիշեցրեց, որ նման ռոբոտները աշխարհում դեռևս չեն ընդունվել որպես լիարժեք զինտեխնիկա։ «Boston Dynamics-ի ռոբոտները տարբեր երկրներում փորձել են օգտագործել ռազմական նպատակներով, բայց  խնդիրներ կան դրանց արդյունավետության հետ։ Նույնիսկ այն դեպքերում, երբ դրանք փորձարկվել են, օրինակ՝ սակրավորական աշխատանքներում, չեն ունեցել անհրաժեշտ գործիքակազմը»,-նշեց փորձագետը։

Վրթանեսյանի խոսքով՝ Boston Dynamics-ը պաշտոնապես հայտարարել է՝ դեմ է իր ռոբոտների կիրառմանը որպես զենք․ դրանք նախատեսված են միայն օժանդակ ֆունկցիաներ իրականացնելու համար։

«Չենք կարող ասել, որ տեսանյութում ցուցադրված սարքը հենց այդ ընկերության արտադրանքն է։  Ավելի շուտ՝ սա ցուցադրական, տեսանյութ է»,-եզրափակեց Վրթանեսյանը։

Ռազմագերիներ