21 Նոյ
2025
1° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ո՞ւմ է պատկանում «Կյանք ու կռիվ» ֆիլմի հեղինակային իրավունքը և ինչո՞ւ է այն հեռացվել համացանցից

Ո՞ւմ է պատկանում «Կյանք ու կռիվ» ֆիլմի հեղինակային իրավունքը և ինչո՞ւ է այն հեռացվել համացանցից

«Կյանք ու կռիվ» ֆիլմը հեռացվել է պաշտոնական հարթակներից․ այս մասին համացանցում վերջերս սկսեցին ահազանգել քաղաքացիները։ 

Ֆիլմի ռեժիսոր Մհեր Մկրտչյանն ABC Media-ի հետ զրույցում նշեց, որ ինքն էլ է համացանցից է իմացել այդ մասին, և հստակ ինֆորմացիա կարող է տալ միայն «Շարմ Հոլդինգ» ընկերությունը, քանի որ իր ունեցած տեղեկություններով՝ այդ ընկերությունն է եղել ֆիլմի սեփականատերը:

«Շարմ Հոլդինգ» ընկերությունից ABC Media-ին տեղեկացրին, որ «Կյանք ու կռիվ» ֆիլմի հեղինակային իրավունքները պատկանում են Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը։

Մհեր Մկրտչյանը նշեց, որ եթե Կինոդարանը Հ1-ից է ստացել  «Կյանք ու կռիվը» ցուցադրելու արգելքը, արդեն տրամաբանական է և «հնարավոր է եզրակացնել, թե որն է անհետանալու իրական պատճառը` ֆինանսնե՞րը, թե՞ քաղաքականությունը»:

Ռազմագերիներ