28 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ պետական պարտքն ավելացել է 80 տոկոսով, իսկ ինչի՞ համար է Կառավարությունը պարտք վերցնում․ պարզաբանել է ֆինանսների նախարարը

ՀՀ պետական պարտքն ավելացել է 80 տոկոսով, իսկ ինչի՞ համար է Կառավարությունը պարտք վերցնում․ պարզաբանել է ֆինանսների նախարարը

Պետական պարտքն ուղղվում է մեր պետության տնտեսական պոտենցիալի բարձրացմանը․ ԱԺ-ում 2026 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Որպեսզի միտքը վերացական չթվա, նախարարը որոշեց խոսել օրինակներով։

«Ցանկացած մարդ, որը պարտք է վերցնում, հույս ունի, որ ապագայում ունենալու է ավելի մեծ հնարավորություններ այդ պարտքը մարելու համար։  Եթե մարդը պարտք է վերցնում նոր բիզնես հիմնելու, եղած բիզնեսն ընդլայնելու, նոր պահանջված մասնագիտություն սովորելու կամ նույնիսկ հոգնածությունը հաղթահարելու համար հանգստի մեկնելու համար, ապա կարելի է ենթադրել, որ մոտ ապագայում նրա եկամտային հնարավորությունների աճի հավանականությունն ավելի մեծ է, քան եթե պարտքով փող է վերցնում մեկ այլ պարտք մարելու կամ Նոր տարի նշելու համար»,- ասաց Հովհաննիսյանը։

Նախարարի խոսքով՝ ՀՀ պետական պարտքն ավելացել է 80 տոկոսով, թեև ընդդիմադիր շրջանակներն ասում են՝ կրկնապատկվել է։ 80%-ով ավելացած պարտքի պայմանում վերջին 7 տարիներին այնքան են ավելացրել եկամուտները, այդ թվում՝ պարտք ներգրավելու շնորհիվ, որ եթե որոշեն 2026-ին վերադառնալ 2018 թվականի ծախսի մակարդակին, այդ ամբողջ պարտքը խնայած փողով կկարողանան մարել ընդամենը մեկ ու կես տարում։

«Այդպես չենք անում։ Եթե այդպես վարվենք, ապա ստիպված կլինենք մեր ծախսերը կրճատել 58%-ով, Պաշտպանական ոլորտի ծախսերը՝ 65%-ով, կրթության ծախսերը՝ 60%-ով, սոցիալական ծասերը՝ 54 %-ով»,- ասաց Վահե Հովհաննիսյանը։

Ռազմագերիներ