26 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ն քաղաքական պատճառներով ցանկանում է «անջատվել» Մոսկվայից և ավելի թանկ հացահատիկ գնել Ուկրաինայից․ ՌԴ ԱՀԾ

ՀՀ-ն քաղաքական պատճառներով ցանկանում է «անջատվել» Մոսկվայից և ավելի թանկ հացահատիկ գնել Ուկրաինայից․ ՌԴ ԱՀԾ

Հայաստանը քաղաքական պատճառներով ցանկանում է «անջատվել» Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ Կիևի հացահատիկի մի մասը գնելով ավելի բարձր գներով՝ Երևանի գերավճարը փոխհատուցելով Եվրամիության միջոցներով․ ինչպես գրում է РИА Новости-ն, այդ մասին հայտնել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն։

«Տարիներ շարունակ Հայաստանը հացահատիկ է գնել Ռուսաստանից։ Հիմա հայերը քաղաքական պատճառներով «ցանկանում են անջատվել» Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ «անկախ» երկրից անհրաժեշտ հացահատիկի մի մասը գնելով», – նշել է մամուլի բյուրոն։

Նշվում է, որ ուկրաինական հացահատիկը մեկուկես անգամ ավելի թանկ է, քան ռուսական հացահատիկը։

«Բրյուսելից խնդրում են փոխհատուցել ուկրաինական հացահատիկի ավելցուկային արժեքը», – հավելել է մամուլի բյուրոն։

Ռազմագերիներ