22 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
-3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
44-օրյայի գաղտնի թղթածրարում կան խայտառակ արձանագրումներ․ Գեղամ Մանուկյանը թվեց մի քանիսը

44-օրյայի գաղտնի թղթածրարում կան խայտառակ արձանագրումներ․ Գեղամ Մանուկյանը թվեց մի քանիսը

Ի սկզբանե, երբ ձևավորվեց 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը, մենք արտահայտեցինք մեր կասկածները՝ կապված օբյեկտիվության և հասարակական վստահելիության հետ․ այսօր ԱԺ նիստում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Անցավ երեք տարի, և այժմ պարզ է, որ գաղտնի թղթածրարում կան խայտառակ արձանագրումներ․ նշվում է, որ 2018-ին բարձրագույն զինվորական պաշտոնների նշանակումները Փաշինյանի կողմից կատարվել են խիստ կասկածելի հիմքով։ Կա արձանագրում, որ բարձրագույն զինվորական պաշտոնի եղել է մարդ, որը չի բացառվում, որ այլ երկրի ազդեցության գործակալ է»,- ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ արձանագրություններում նշվում է նաև տասնյակ միլիոնավոր դոլարների ռազմական գնումների անարդյունավետությունը, այդ թվում՝ ՀՕՊ համակարգի ձեռքբերումը, և այն փաստը, որ այն անարդյունավետ է եղել։

«Հարցն այն է, թե անկախ նրանից՝ հանձնաժողովի զեկույցը մտել է ուժի մեջ, թե ոչ, ինչպե՞ս կարող են իրավապահ մարմիններն արդյունավետ աշխատել այս ուղղությամբ, երբ այս ամենն արդեն փաստաթղթավորված է Ազգային ժողովում»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը զեկույց է պատրաստել 44-օրյայի մասին, որն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն «իրավական շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում» որոշել է ԱԺ արխիվ ուղարկել։

Ռազմագերիներ