25 Հուն
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այո՛, ՀԾԿՀ անդամները մեկնել են Թուրքիա՝ էներգետիկ հարցեր քննարկելու․ Մեսրոպ Մեսրոպյան

Այո՛, ՀԾԿՀ անդամները մեկնել են Թուրքիա՝ էներգետիկ հարցեր քննարկելու․ Մեսրոպ Մեսրոպյան

Այո՛, ՀԾԿՀ անդամները մեկնել են Թուրքիա․ լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հաստատել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

 Նրա խոսքով՝ այցը տեղի է ունեցել հոկտեմբերին։

«ՀԾԿՀ անդամներ Սերգեյ Աղինյանը, Դավիթ Մուրադյանը և Ելենա Բաբոյանը մեկնել են Թուրքիա։  Թեման հետևյալն է եղել. ՀՀ-ն 1999 թվականից հանդիսանում է էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցացիայի ոչ միայն անդամ, այլև՝ հիմնադիր անդամ։ Ասոցացիայի աշխատանքային ռեժիմն այնպիսին է, որ տարին երկու անգամ անդամ երկրներից որևէ մեկում աշխատաժողովներ են հրավիրում և դրա ընթացքում անդամ երկրների պատվիրակները քննարկում են էներգետիկային վերաբերող բազմաթիվ հարցեր։ Քննարկել են վերականգնվող արևային էներգետիակայի հետ առկա խնդիրները, շուկայի ազատականացման վերաբերյալ խնդիրները։ Թուրքիայում վերջին այցելության ընթացքում այս խնդիրներն են շոշափվել»,-ասել է Մեսրոպյանը։

Այս թեմային անդրադարձել էր նաև ՀԷՑ-ի գործադիր տնօրենի նախկին տեղակալ Դավիթ Ղազինյանը։ Արձագանքելով դրան՝ Մեսրոպ Մեսրոպյանն ասաց.

 Լրագրողների հետ զրույցում Մեսրոպյանը նշեց, որ  ՀԾԿՀ 3 անդամ հոկտեմբերին մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցացիայի աշխատաժողովին։

Նա հայտարարեց, որ ՀՀ-ն 1999թ․ հանդիսանում է այդ ասոցացիայի հիմնադիր անդամը, ասոցացիայում ընդգրկված են ավելի քան 40 երկիր։

Ռազմագերիներ