
Փաշինյանը միտումնավոր մշակում է քաղաքական պայքարի մի մեթոդ, որը կործանարար է Հայաստանի համար․ EADaily
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գիծը լուրջ մարտահրավերներ է նետում Հայաստանի անվտանգությանն՝ առաջացնելով արդարացի կասկածներ հայտարարված «ինքնիշխանության համար պայքարի» իրական նպատակների վերաբերյալ․ գրել է EADaily-ին։
Ըստ հոդվածի՝ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հետևում է, այլև միտումնավոր մշակում է քաղաքական պայքարի մի մեթոդ, որը կործանարար է Հայաստանի համար։ Նա երկրի ինքնիշխանությունը վերածել է ոչ թե պետական քաղաքականության բարձրագույն նպատակի, այլ՝ ներքին քաղաքական խաղերի հարմար գործիքի:
Ինչպես նշվել է, զարգացման ծրագրի, հստակ տնտեսական բարեփոխումների և սոցիալական նախաձեռնությունների փոխարեն, Հայաստանի վարչապետը ընտրել է իրականացման ամենահեշտ ճանապարհը՝ հասարակության բաժանումը:
«Դեղին մամուլի» նախկին լրագրողը, կարծես, երբեք դուրս չի եկել դեղին թերթերի վերնագրերի տրամաբանությունից: Նրա ռազմավարությունը հանգում է հայ ժողովրդի պարզունակ բաժանմանը «մենք»-ի և «նրանց»-ի՝ հիմնված մեկ չափանիշի վրա. ինչպիսին պետք է լինի երկրի արտաքին քաղաքականության կողմնորոշումը», – գրել է կայքը։


