25 Փտր
2026
10° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կենտրոնական Ասիայի պետությունները և Ադրբեջանը մարտահրավեր են նետում տարածաշրջանում ՌԴ-ի ավանդական դերին․ Stratfor

Կենտրոնական Ասիայի պետությունները և Ադրբեջանը մարտահրավեր են նետում տարածաշրջանում ՌԴ-ի ավանդական դերին․ Stratfor

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը պաշտոնապես առաջարկել է ստեղծել նոր տարածաշրջանային կազմակերպություն՝ «Կենտրոնական Ասիայի Համայնք» անվամբ։ Կենտրոնական Ասիայի հինգ պետությունները՝ Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը, նաև ընդունել են Ադրբեջանին՝ որպես լիիրավ մասնակից իրենց խորհրդակցական հանդիպման ձևաչափում գրել է Stratfor վերլուծական կենտրոնը։

Ինչպես նշվել է, Միրզիյոևի առաջարկը՝ ստեղծելու պաշտոնական դաշինք, զուգորդված Ադրբեջանի ներգրավմամբ, ինչը Մոսկվայից անկախ տարածաշրջանային շրջանակի ինստիտուցիոնալացման հստակ և հավակնոտ քայլ է: Այն մարտահրավեր է նետում Ռուսաստանի ավանդական դերին՝ որպես տարածաշրջանի տնտեսական և անվտանգության հիմնական երաշխավորի, և նպատակ ունի արագացնել Տրանսկասպյան միջին միջանցքի զարգացումը: Ստեղծելով իրենց սեփական անվտանգության և տնտեսական ճարտարապետությունն՝ անդամ պետությունները տարածաշրջանային կայունության համար ավելի ու ավելի շատ  են հենվում միմյանց, այլ ոչ թե Մոսկվայի վրա։

Առաջարկը հնչում է այն ժամանակ, երբ տարածաշրջանը, որը ավանդաբար գտնվում է Ռուսաստանի ազդեցության ոլորտում, ակտիվորեն գրավվում է ինչպես Արևմուտքի, այնպես էլ Չինաստանի կողմից։

Ռազմագերիներ