25 Մար
2026
11° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մինչև 3 անձից բաղկացած արցախցի ընտանիքներին կառավարությունը բնակապահովման այլ ծրագիր է առաջարկել

Մինչև 3 անձից բաղկացած արցախցի ընտանիքներին կառավարությունը բնակապահովման այլ ծրագիր է առաջարկել

Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին շարունակում է տրամադրվել 3–ից 5 միլիոն դրամ միանվագ աջակցություն՝ բնակարան ձեռք բերելու կամ սեփական տուն կառուցելու համար։ Գործող ծրագրում փոփոխություն չի եղել․ տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Միաժամանակ, նախարարությունը ներկայացրել է բոլորովին նոր ծրագիր, որը վերաբերում է 1–3 անձից բաղկացած տեղահանված ընտանիքների կացարանային խնդրի լուծմանը։

Նոր նախագծով նախատեսվում է՝

  •         տրամադրել վարձավճարի երկարաժամկետ մասնակի փոխհատուցում,
  •         120 ամիսների (10 տարվա) ընթացքում,
  •         ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ամսական 40.000 դրամի չափով։

Այս տարբերակը նախատեսված է այն ընտանիքների համար, որոնք համապատասխանում են գործող բնակապահովման ծրագրի պահանջներին, սակայն նախընտրում են կացարանի խնդիրը լուծել ոչ թե բնակարան ձեռք բերելով, այլ երկարաժամկետ վարձակալությամբ։

Նախագիծը ներկայում գտնվում է հանրային քննարկման փուլում՝ e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։ Քաղաքացիները կարող են ներկայացնել իրենց առաջարկներն ու դիտարկումները սահմանված ժամկետներում, որոնք անհրաժեշտության դեպքում կընդգրկվեն ծրագրի վերջնական տարբերակում։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026