
Հայաստանը շուտով Ռուսաստանին կդիմի Գևորգ Կոստանյանի և Վահագն Հարությունյանի արագ արտահանձնման խնդրանքով․ ՀՀ գլխավոր դատախազ
Հայաստանը շուտով Ռուսաստանին կդիմի Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի արագ արտահանձնման խնդրանքով․ այսօր ԱԺ-ում «Մարտի 1-ի» գործի վերաբերյալ հանրային լսումների ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Երևանը մտադիր է հասնել նաև «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի արտահանձնմանը։ Երկու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն էլ մեղադրվում են պաշտոնական լիազորությունները չարաշահելու, ապացույցները կեղծելու և «Մարտի 1»-ի գործով քննությունը խեղաթյուրելու համար։
«Հայկական կողմի տվյալներով՝ երկուսն էլ հիմա գտնվում են Ռուսաստանում»,- ասաց Վարդապետյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն էլ հայտնեց, որ նախկին երկու պաշտոնյաները հետախուզվում են «Մարտի 1»-ի գործով։

