07 Մար
2026
1° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչ էլ որ ասի ՀՀ-ի ղեկավարությունն, երկիրը փաստացի 99 տարով կկորցնի ինքնիշխանությունը․ քաղաքագետ

Ինչ էլ որ ասի ՀՀ-ի ղեկավարությունն, երկիրը փաստացի 99 տարով կկորցնի ինքնիշխանությունը․ քաղաքագետ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերի այցը Երևան կապված էր Հայաստանում «Թրամփի երթուղի» նախագծի (TRIPP) առաջխաղացման հետ: Հուքերն այսօր արդեն Բաքվում է։ Ինպես Московский Комсомолец-ի հետ զրույցում նշել է քաղաքագետ Սեմյոն Բաղդասարովը, Հուքերը եկել է Կովկաս՝ այս միջանցքի կառուցումն արագացնելու համար: Նրա խոսքով՝ TRIPP -ն ընդամենը 42 կիլոմետր է Հայաստանի տարածքով, բայց այս նախագիծը թույլ է տալիս ԱՄՆ-ին վերահսկողություն ձեռք բերել բնական պաշարների հսկայական ծավալների, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի կարևորագույն հանքանյութերի նկատմամբ:

Բաղդասարովն ընդգծել է, որ Սյունիքը պարունակում է աշխարհի մոլիբդենի պաշարների 8%-ը: Դա երկու անգամ ավելի է, քան ամբողջ հսկայական Ռուսաստանինը: Սա կարևոր հումք է արդյունաբերության, այդ թվում՝ ռազմական ոլորտի համար։ Այն նաև պարունակում է աշխարհի երկաթի պաշարների 1.5%-ը՝ 1 տրիլիոն դոլար արժողությամբ։ Կան նաև ոսկու և արծաթի հսկայական պաշարներ, ավելի քան 100,000 տոննա ուրանի պաշարներ՝ աշխարհի պաշարների 2%-ը։ Կան նաև հազվագյուտ հողային տարրեր։ Եվ սա ամբողջությամբ գտնվում է 4500 քառակուսի կիլոմետր տարածքում, որտեղով էլ կանցնի այս միջանցքը, և որին հասանելություն կունենան ամերիկացիները։

«Ինչ էլ որ ասի Հայաստանի ղեկավարությունն, այն փաստացի կկորցնի իր ինքնիշխանությունը 99 տարով», – նշել է քաղաքագետը՝ հավելելով, որ այնտեղ ԱՄՆ ռազմական ստորաբաժանումների տեղակայման հավանականությունը շատ բարձր է, քանի որ երթուղին անցնում է Իրանի մոտով, Ռուսաստանից ոչ հեռու։

Բաղդասարովի կարծիքով՝ ԱՄՆ-ն ամեն ինչ կանի, որպեսզի Փաշինյանը մնա իշխանության գլուխ ևս մեկ ժամկետով։ Նրանք աչք կփակեն եկեղեցու հալածանքների և ընդդիմության ձերբակալությունների վրա։ Նրանց Փաշինյանը պետք է ևս հինգ տարի։ Թրամփը ևս երեք տարի կլինի նախագահ։ Նա ուզում է գումար վաստակել իր համար՝ ի թիվս այլ բաների։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ