
Հայաստանն ԱՄՆ-ից Toyota մակնիշի 10 ավտոմեքենա նվեր կստանա
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված էր ԱՄՆ-ից նվիրատվությունն ընդունելու հարցը․ դրանք ամրացվելու են ԱԱԾ-ին, գործածվելու են սահմանապահ զորքերի կողմից։
Դրանք 2025 թվականի արտադրության Toyota Fortuner, Toyota Prado, Toyota Hiace մակնիշի մեքենաներ են։ Մեքենաների ընդհանուր արժեքը գերազանցում է 500 հազար դոլարը։


