21 Նոյ
2025
0° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ խոսել եմ գերիների վերադարձի հարցի մասին․ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ խոսել եմ գերիների վերադարձի հարցի մասին․ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով

ՀՀ կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին, որի առանցքային հատվածներ ներկայացնում ենք ստորև

  • ՀՀ-ում, բացի մեր ասած «Խաղաղութան խաչմերուկից» և զուգահեռաբար Վաշինգտոնի հռչակագրի ստորագրված արդյունքում TRIPP նախագծից, ուրիշ անունով կոմունիկացիա գոյություն չունի։ Այլ տերմինաբանություն կապ չունի Հայաստանի հետ։
  • Շնորհակալություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Firebird ընկերության կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու ծրագիրն իրականացվում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո։
  • ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ հանդիպել եմ, հատուկ անդրադարձել եմ գերիների վերադարձի հարցին, ներկայացրել եմ, թե մենք երկկողմ մակարդակում ինչ ենք անում այդ խնդրի հետ կապված: Խնդրել եմ տեղեկություններ տալ, թե ԱՄՆ կողմից ինչ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ, խնդրել եմ այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում։
  • Մայր Աթոռի ազատագրման գործընթացը սկսել է, ընթանում է և անխուսափելիորեն հասնելու է տեղ։
Ռազմագերիներ