26 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե Փաշինյանն ամեն անգամ կարողանա մարսել իր հերթական բռնաճնշումը, կանգ չի առնելու, հետևաբար պետք է հակազդել ժողովրդի կամքով․ Իշխան Սաղաթելյան

Եթե Փաշինյանն ամեն անգամ կարողանա մարսել իր հերթական բռնաճնշումը, կանգ չի առնելու, հետևաբար պետք է հակազդել ժողովրդի կամքով․ Իշխան Սաղաթելյան

Մենք հույս չենք դնում իրենց հոգին ու խիղճը Նիկոլին հանձնած դատախազների, քննիչների, դատավորների վրա, մենք նման հույսեր չունենք, որովհետև իրենք ապացուցել են, որ այսօրվա դատաիրավական համակարգը դարձել է Փաշինյանի ձեռքին բութ գործիք՝ երկրում մեկ անձի իշխանություն հաստատելու և բռնաճնշումներ գործադրելու, կեղծ, շինծու մեղադրանքներով մարդկանց կալանքի տանելու համարայսօր ՀՀ դատախազության շենքի մոտ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Եթե Նիկոլ Փաշինյանը կարողանա ամեն անգամ մարսել իր հերթական ձերբակալությունն ու բռնաճնշումը, ինքը կանգ չի առնելու ու  շարունակելու է, հետևաբար՝ այս իշխանությունների բռնություններին պետք է հակազդել ժողովրդի կամքով»,- ասաց նա։

Ըստ նրա՝ երկրում կա 50-ից ավելի քաղբանտարկյալ՝ բարերար, սրբազան հայրեր, բլոգերներ, պատգամավորներ, լրագրողներ, շարքային քաղաքացիներ, որոնք անազատության մեջ են բացառապես նրա համար, որ ունեն սեփական տեսակետ, պայքարում են հայկական ինքնության համար և հաշտ չեն այսօրվա իշխանության վարած հակահայ քաղաքականության հետ։  Նրա խոսքով՝ պետք է համարժեք հակազդեցություն լինի։

Իշխան Սաղաթելյանն ասաց, որ սա մեկանգամյա ակցիա չի լինելու՝ մյուս չորեքշաբթի ԱԺ-ում քաղբանտարկյալների թեմայով լսումներ կլինեն։

 

 

 

Ռազմագերիներ