
ՀՀ-ի և աշխարհի ամենաարժեքավոր ընկերության միջև գործարքը կամրապնդի ԱՄՆ շահերը ռազմավարական Կովկասում․ Bloomberg
Հայաստանի և Nvidia ընկերության միջև կնքված գործարքը կամրապնդի ԱՄՆ շահերը ռազմավարական առումով կարևոր Կովկասում․ գրել է Bloomberg-ը:
Ինչպես նկատել է գործակալությունը, Հայաստանի տնտեսությունը մոտ 160 անգամ փոքր է արհեստական ինտելեկտի չիպեր արտադրող Nvidia-ի 4.5 տրիլիոն դոլարի շուկայական կապիտալիզացիայից։
Փոքրիկ կովկասյան հանրապետությունը և աշխարհի ամենաարժեքավոր ընկերությունն այժմ կապված են, այն բանից հետո, երբ ԱՄՆ կառավարությունը հաստատեց Nvidia չիպերի արտահանումն արհեստական ինտելեկտի ստարտափ Firebird-ի կողմից նախատեսված գերհամակարգչային նախագծի համար։
Սա նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի «չիպերի դիվանագիտության» ևս մեկ օրինակ է, որը ԱՄՆ ազդեցությունը տարածում է տեխնոլոգիաներին հասանելիության միջոցով։
Հայաստանի հետ կնքված գործարքը կամրապնդի ԱՄՆ հետաքրքրությունը Կովկասի նկատմամբ, որը, ռազմավարական առումով, աշխարհի կարևոր մասն է: Թրամփը իր դրոշմը դրեց այնտեղ՝ նախաստորագրելով համատեղ խաղաղության հռչակագիր Հայաստանի և հարևան Ադրբեջանի առաջնորդների հետ՝ վերջ դնելով Լեռնային Ղարաբաղի տարածքի շուրջ տասնամյակներ տևած պատերազմին։
Համաձայնագիրը ԱՄՆ-ին բացառիկ իրավունք է տվել Հայաստանի միջով նախատեսված տարանցիկ միջանցքի համար, որը կապում է Ադրբեջանն Նախիջևան էքսկլավին։
Դա կխթաներ Կովկասի դերը ՝որպես Եվրոպայի և Ասիայի միջև առևտրային կամուրջի՝ շրջանցելով Ռուսաստանը։ Դա կընդլայնի նաև Կենտրոնական Ասիայի պետությունների հսկայական հանքային և էներգետիկ հարստությունների հասանելիությունը։
Արհեստական բանականությունը վերափոխում է համաշխարհային տնտեսությունը։ Չիպերի հասանելիության վերահսկողությունը Թրամփին հնարավորություն է տալիս թեքել աշխարհաքաղաքական հավասարակշռությունն Ամերիկայի օգտին։


