25 Փտր
2026
6° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ղազախստանը հետաքրքրված է TRIPP-ով և տարածաշրջանային համագործակցությամբ․ Տոկաև

Ղազախստանը հետաքրքրված է TRIPP-ով և տարածաշրջանային համագործակցությամբ․ Տոկաև

Ղազախստանը հետաքրքրված է «Թրամփի երթուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծին մասնակցությամբ։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն Աստանայում Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք ընդգծում ենք մեր հետաքրքրությունը TRIPP-ին։ Հյուսիս-Հարավ և Միջին միջանցքի նման նախաձեռնությունները համապատասխանում են երկու երկրների շահերին»,- նշել է նա։

Տոկաևն ընդգծել է տրանսպորտային և տարանցիկ հնարավորությունների կարևորությունը։

«Հարավային Կովկասում ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրավիճակը հնարավորություն է ստեղծում ամրապնդելու տարածաշրջանային համագործակցությունը», – հավելել է նա։

Տոկաևը նաև նշել է, որ ինքը և Փաշինյանը քննարկել են տնտեսական, ներդրումային և արդյունաբերական համագործակցության լայն շրջանակի հարցեր։ Նրա խոսքով՝ կողմերը պայմանավորվել են համատեղ ներդրումային նախագծեր իրականացնել և բիզնես համայնքների միջև կապերը զարգացնել։

Ռազմագերիներ