27 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչ ուղերձ է Ալիևի օգնականը 5 հայերի միջոցով խնդրել փոխանցել հայ հասարակությանը

Ի՞նչ ուղերձ է Ալիևի օգնականը 5 հայերի միջոցով խնդրել փոխանցել հայ հասարակությանը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Բաքու այցելած Հայաստանի քաղհասարակության 5 անդամների միջոցով խնդրել է ուղերձ փոխանցել հայ հասարակությանը․ այս մասին այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում ասաց Բաքու այցելած Արեգ Քոչինյանը։

«Նրա ուղերձն է՝  պատերազմն ավարտվել է, Ադրբեջանի համար այլևս պատերազմ չկա, որ Ադրբեջանն ուզում է այս «չպատերազմ» վիճակից կառուցել խաղաղություն և գնալ դեպի խաղաղություն, իրենք ցանկանում են Հայաստանի հետ երկարաժամկետ ու համապարփակ խաղաղություն կառուցել ու պատրաստ են այդ ճանապարհով գնալ առաջ։ Եվ, որ չափազանց կարևոր է, Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունի։ Սրանք այն մեսիջներն են, որ Ադրբեջանի նախագահի օգնականը խնդրել է մեզ փոխանցել հայ հասարակությանը»,- ասաց Քոչինյանը։

Ռազմագերիներ