
ՀԱՊԿ-ը նոր գլխավոր քարտուղար կունենա
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ 2026 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարը կդառնա Թաալաթբեկ Մասադիկովը, ով ներկայումս զբաղեցնում է կազմակերպության ղեկավարի տեղակալի պաշտոնը։
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տասմագամբետովը, իհարկե, կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին. նա լքում է այս պաշտոնը հունվարի 1-ից», – նշել է Ուշակովը։
Հիշեցնենք, որ հինգշաբթի Բիշքեկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին կմասնակցեն Ռուսաստանի, Ղրղզստանի, Բելառուսի և Տաջիկստանի ղեկավարները։ Հայաստանը չի մասնակցի Ղրղզստանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, սակայն Երևանը նշել է, որ դեմ չէ հանդիպման ժամանակ համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը:


