25 Հուն
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն վետո է դրել «Ուղղահայաց միջանցքով» ադրբեջանական գազի մատակարարումների վրա․ ԶԼՄ-ներ

ԱՄՆ-ն վետո է դրել «Ուղղահայաց միջանցքով» ադրբեջանական գազի մատակարարումների վրա․ ԶԼՄ-ներ

Միացյալ Նահանգներն արգելափակել է ադրբեջանական գազի մատակարարումը դեպի Ուկրաինա՝ «Ուղղահայաց միջանցք» կոչվող Հունաստան-Ռումինիա-Բուլղարիա-Մոլդովա երթուղով անցնող գազատարների ենթակառուցվածքային շղթայով։ Պաշտոնական պատրվակը Վաշինգտոնի պահանջն է, որ ամերիկյան ընկերությունները ստանան Ուկրաինային հեղուկացված բնական գազ մատակարարելու բացառիկ իրավունքներ։ Իրականում, ըստ ադրբեջանական կայքերի, սա Միացյալ Նահանգների փորձ է՝ ապահովելու իր սեփական հեղուկացված բնական գազի առաջնահերթությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի շուկայում 2025-2026 թվականների ձմեռային սեզոնից առաջ։

Հունաստանի կառավարության աղբյուրները հաստատում են, որ Միացյալ Նահանգները վետո է դրել այս երթուղով ադրբեջանական խողովակաշարային գազի մատակարարման վրա։ Հիմնական դրդապատճառը Տրանսադրիատիկ խողովակաշարի (TAP) միջոցով Հունաստան մատակարարվող ադրբեջանական գազի բարձր մրցունակությունն է։

Հունական energia.gr հրատարակությունն այս կապակցությամբ նշում է, որ «չնայած քաղաքական աղմուկին՝ Ադրբեջանը Եվրոպային ապահովում է գազի ներմուծման փոքր, բայց ռազմավարական առումով կարևոր մասնաբաժնով՝ առաջարկելով ռուսական գազի այլընտրանք»։ Ավելին՝ 2024 թվականի տվյալներով, Ադրբեջանը տարեկան արտադրում է 24.4 միլիոն տոննա նավթ և 25.2 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, ինչը «վերացնում է վերաարտահանման համար ռուսական գազ գնելու անհրաժեշտությունը»։

Այսպիսով՝  Միացյալ Նահանգները, դառնալով Եվրոպային հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) խոշորագույն մատակարարը, ակտիվորեն ձգտում է պահպանել իր շուկայական գերիշխանությունը և նվազագույնի հասցնել մրցակցությունը: SOCAR-ի կողմից Եվրոպային ՀԲԳ տարեկան մատակարարումը կազմում է մոտավորապես 10 միլիարդ խորանարդ մետր, իսկ առաջիկա տարիներին TAP-ի հզորությունը նախատեսվում է կրկնապատկել մինչև 20 միլիարդ խորանարդ մետր:

Ռազմագերիներ