
Ինչո՞ւ է ավելացել պետական պարտքը․ Փաշինյանի ելույթը ԱԺ-ում՝ կետերով
Մենք խոստացել ենք, որ առողջապահության ապահովագրություն լինելու է, բայց չենք խոստացել, որ թոշակառուն դրա համար չի վճարելու․ այսօր ԱԺ-ում բյուջեի քննարկումների ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի ելույթն ԱԺ-ում ներկայացնում ենք կետերով․
- 2025թ. պետբյուջեի հարկային եկամուտները 2017թ. բյուջեի հարկային եկամուտներից ավելի կլինեն 133 %֊ով կամ 1.542 տրիլիոն դրամով։ Այս տարվա բյուջեի ավելացած մասն ավելին է, քան 2017-ի ընդհանուր բյուջեն։
- Մենք խոստացել ենք, որ առողջապահության ապահովագրություն լինելու է, բայց չենք խոստացել, որ թոշակառուն դրա համար չի վճարելու։
- ՀՀ-ում աղքատության պատճառն այլևս այն չէ, որ աշխատատեղ չկա։ Այդ խնդիրը վաղուց վերացած է։ Հայաստանում աղքատություն կա միայն մի պատճառով՝ աղքատ չլինելու հմտությունների բացակայության։
- 63 տարեկանում կյանքը չի ավարտվում, 63-ում կյանքը սկսվում է։
- Պետական պարտքի ամբողջ ավելացումը չե՞ն տեսել բյուջեում․ 2018 – 2025թ. ներառյալ 4.4 մլրդ դոլարի կապիտալ ծախս է արվել միայն պաշտպանության ոլորտում։ Պետական պարտքի ավելացման հաջորդ ուղղությունը կապված է ԼՂ փախստականների ու ԼՂ-ի հետ կապված չնախատեսված ֆունկցիաների ծախսի համար։ Ուրիշ պատմություն սրա տակ գոյություն չունի։
- Ամենակարևորը տնտեսական ցուցանիշները չեն, ամենակարևորն այն է, որ մենք Հայաստանը դուրս ենք բերել թակարդից, Հայաստանը դուրս ենք բերել աշխարահաքաղաքական թակարդից։ Դուրս ենք բերել մի տեղ , որտեղ բոլոր ուղղություններով Հայաստանի առաջ բացվել է հեռանկար, և Հայաստանի ժողովուրդն իր ինքնիշխան կամքով կարող է որոշել, թե ինքը որ ուղղությամբ ինչ զարգացման ինչ տեսլական է որդեգրում։
- 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ մենք խոստացել էինք, որ միջինում տարեկան կապահովենք 7% տնտեսական աճ: Այս խոստումը լիուլի կատարված է։ Վստահ ենք, որ հինգ տարիների արդյունքում նվազագույնը 7,5%-7,6% տնտեսական աճ կապահովենք, իրատեսորեն ավելի բարձր աճ կապահովվի միջին տարեկանում։
- «Քի Ուեսթի» փաթեթը չի հրապարակվել, որովհետև ՀՀ կառավարության տիրապետության տակ այն չկա․ Փաշինյանը՝ ՀՀ կառավարության հրապարակած փաստաթղթերի մասին։


