03 Դեկ
2025
1° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիան քննարկում է առաջիկա վեց ամսում Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը վերաբացելու հարցը․ Bloomberg

Թուրքիան քննարկում է առաջիկա վեց ամսում Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը վերաբացելու հարցը․ Bloomberg

Թուրքիան քննարկում է առաջիկա վեց ամսվա ընթացքում Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը վերաբացելու հարցը՝ վերացնելով Սառը պատերազմի դարաշրջանի Եվրոպայի վերջին փակ սահմանը և հարթելով Կովկասում առևտրի վերականգնման ճանապարհը. գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Գործակալությունն ընդգծում է՝ Ադրբեջանի հետ դիվանագիտական առաջընթացը և Թուրքիայի հետ սահմանի վերաբացումը կարևոր խթան կհաղորդեն Նիկոլ Փաշինյանին հունիսին կայանալիք ընտրություններում։

Երկրների միջև հարաբերությունների ջերմացմանն անմիջականորեն ծանոթ աղբյուրները նշել են, որ եթե նա հաղթի ընտրություններում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող է համագործակցել Փաշինյանի հետ և պաշտոնականացնել խաղաղության համաձայնագիրը։ Միայն դրանից հետո Թուրքիան կարող է դեսպան նշանակել Հայաստանում՝ դիվանագիտական կապերը վերականգնելու համար։

Bloomberg-ը հիշեցնում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն անցյալ ամիս հայտարարել է, որ Թուրքիան չի վերսկսի հարաբերություններն առանց Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի։

«Եթե մենք հիմա կարգավորենք հարաբերությունները, մենք կխլենք Հայաստանից խաղաղության համաձայնագիր ստորագրելու ամենակարևոր պատճառը», – հայտարարել էր Ֆիդանը։

 

Ռազմագերիներ