03 Դեկ
2025
1° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ստորագրահավաք՝ հոսանքի սակագինն իջեցնելու պահանջով

Ստորագրահավաք՝ հոսանքի սակագինն իջեցնելու պահանջով

Էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման պահանջով համապետական ստորագրահավաքի մեկնարկը տրված է, նախաձեռնությունը «Մեր ձևով» շարժմանն է:

Շարժման անդամներ Արթուր Միքայելյանն ու Գոհար Մելոյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեցին, որ հայտագիրը ներկայացնելու են ՀԾԿՀ՝ օրենքով սահմանված ժամկետում պատասխան ակնկալելով։

Ստորագրահավաքին կարող է մասնակցել ՀՀ ցանկացած քաղաքացի։

«Շատ հեշտացված կարգ է, ուղղակի թղթի վրա տվյալներ են մուտքագրվում, այնուհետև մենք արդեն համակարգված կներկայացնենք իրավասու մարմնին»,- նշեց Գոհար Մելոյանը:

Նա կարծում է, որ վարչապետին պետք է ուղղել հետևյալ հարցադրումը. «Եթե Դուք ասում եք, որ երեք տարի անց նոր կարող է սակագինը նորից բարձրացնելու խնդիր առաջանալ, ապա ինչո՞ւ մենք երեք տարվա կտրվածքով այս պահի դրությամբ հոսանքի սակագինը չենք իջեցնում»:

Հիշեցնենք, որ «Տաշիր կապիտալի» անունից երկու անգամ դիմում է ներկայացվել ՀԾԿՀ-ին՝ էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնելու համար: Առաջին դիմումը մերժվել է, երկրորդը դեռ անպատասխան է:

Ռազմագերիներ