
Բաքվում ապօրինաբար պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի շուտափույթ ազատ արձակման հարցը Լիբանանի ԱԳՆ ուշադրության կենտրոնում է
Լիբանանի արտաքին գործերի նախարար Յուսեֆ Ռաջջիի հետ հանդիպման ընթացքում ՀՅԴ Բյուրոյի անդամ, Միջին Արևելքի պատասխանատու, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին բարձրացրել է Բաքվում ապօրինաբար պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի շուտափույթ ազատ արձակման հարցը։
Նախարար Ռաջջին նշել է, որ հարցը լիբանանյան կողմի ուշադրության կենտրոնում է, և անհրաժեշտ դիմումները կատարվել են, սակայն կարևորն այն է, որ հայկական կողմը շարունակի հետապնդել այս խնդիրը։
Վիգեն Էուլջեքչյանի ազատ արձակման պահանջը լայն արձագանք է ստացել՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը։
Ավելի վաղ նրա կինն ABC Media-ի հետ զրույցում ասել էր, որ իր ամուսինը քայլել, ոտքի վրա կանգնել չի կարողանում։ Վիգենը մինչ գերեվարվելը մեջքի ճողվածք ուներ, բուժվում էր։ Վիճակը սրվել է Բաքվում՝ գերեվարության ընթացքում։


