26 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բրյուսովի՝ ծեծկռտուքի մասնակից ուսանողուհիները ձերբակալվել են․ ABC Media-ին մանրամասներ են հայտնի

Բրյուսովի՝ ծեծկռտուքի մասնակից ուսանողուհիները ձերբակալվել են․ ABC Media-ին մանրամասներ են հայտնի

Բրյուսովի անվան համալսարանում աղջիկների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ ABC Media-ին հայտնեցին, որ ծեծկռտուքի պատճառը կուրսի չաթում միմյանց հայհոյելն է։ Հետո տեսել են ու սկսել ծեծել, քաշքշել իրար, մազեր պոկել։

ՆԳ նախարարի մամուլի քարտուղարն ABC Media-ին հայտնեց, որ ծեծկռտուքի մասնակիցները ձերբակալվել են։

«Միջադեպի բոլոր մասնակիցները հայտնաբերվել են, ֆիզիկական ներգործության կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմին»,- ասաց Նարեկ Սարգսյանը։

Բրյուսովի համալսարանից որևէ արձագանք չկա ծեծռկտուքի վերաբերյալ։ Գործը Քննչական կոմիտեում է, որտեղից հայտնեցին՝ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն» հոդվածով։ Կատարվում է նախաքննություն։

Ռազմագերիներ