
Ադրբեջանն ամենամոտ, ՀՀ-ն՝ ամենահեռու բարեկամը․ հարցում Թուրքիայում
EuroPoll գործակալությունը հարցում է անցկացրել Թուրքիայի քաղաքացիների կողմից իրենց երկրի արտաքին քաղաքականության ընկալումների վերաբերյալ և արդյունքների հիման վրա կազմել է Թուրքիային ամենից շատ բարեկամ երկրների վարկանիշը։ Թյուրքական պետությունների կազմակերպությունից միայն Ադրբեջանն է հայտնվել բարեկամ երկրների շրջանակում։
Պարզվել է, որ թուրքերն Ադրբեջանին համարում են իրենց ամենամոտ բարեկամը, որին այդպես է անվանել հարցվածների 94.2%-ը։ Վարկանիշում հաջորդում են Հարավային Կորեան (90%), Ճապոնիան (89.4%), Իտալիան (70.7%) և Ռուսաստանը (62.1%)։
Չինաստանը բարեկամ է համարել հարցվածների կեսից ավելին (57.4%), որին հաջորդում են Ուկրաինան (55.2%) և Գերմանիան (51.9%)։
Հայաստանը (3.3%) Թուրքիայի «ամենաքիչ բարեկամ» երկիրն է։ Հատկանշական է, որ հարցվածների ավելի մեծ թիվ՝ 8.2 տոկոսը բարեկամ է համարում Իսրայելին, ոչ թե ՀՀ-ին։


