15 Դեկ
2025
6° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վերադարձի իրավունքը մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներից է․ Ալիևը՝ ադրբեջանցիների՝ ՀՀ վերադարձի մասին

Վերադարձի իրավունքը մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներից է․ Ալիևը՝ ադրբեջանցիների՝ ՀՀ վերադարձի մասին

Ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանում ադրբեջանական ժողովրդի օրինական պահանջն է․ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նրա խոսքով՝ դա պետք է համընդհանուր արժեքները հարգելու, թշնամանքի էջտ փակելու և ժողովուրդների միջև փոխըմբռնումը խթանելու համար։

Ալիևը նորից է խոսել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի իրավունքների մասին։

«Այսօր կարևոր է ակտիվացնել ջանքերը՝ ապահովելու Հայաստանից բռնի կերպով տեղահանված ադրբեջանցիների վերադարձը։ Ի վերջո վերադարձի իրավունքը մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներից մեկն է: Այս իրավունքի ապահովումը նշանակում է ոչ միայն ֆիզիկական վերադարձ հայրենիք, այլև հոգևոր ամբողջականության, մշակութային ժառանգության և հասարակության պատմական հիշողության վերականգնում»,- հայտարարել է Ալիևը։

Ռազմագերիներ