27 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երկարատև խաղաղությունը պահանջում է հաշվետվողականություն և համապարփակ մոտեցում․ ԵԱՀԿ ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները 

Երկարատև խաղաղությունը պահանջում է հաշվետվողականություն և համապարփակ մոտեցում․ ԵԱՀԿ ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները 

Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդի 32-րդ նիստում հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնություններին և կողմերի միջև ընթացող խաղաղության գործընթացին։

Իռլանդիայի Եվրոպական հարցերով և պաշտպանության պետական նախարար Թոմաս Բիրնը, խոսելով Հարավային Կովկասում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի մասին, նշել է․ «Իռլանդիայում խաղաղության կառուցման մեր սեփական պատմությունը մեզ սովորեցրել է, որ խաղաղությունը գործընթաց է, և որ երկարատև խաղաղությունը պահանջում է հաշվետվողականություն և համապարփակ մոտեցում»։

Իսլանդիայի արտաքին գործերի նախարար Թորգերդուր Կատրին Գունարսդոտիրն իր ելույթում նշել է․ «Մեծ հույս կա, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջերս կնքված համաձայնագրերը և համաձայնության հասնելու ուղղությամբ տարվող աշխատանքները կհանգեցնեն տարածաշրջանում խաղաղության և կայունության»։

Պորտուգալիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Ինես Դոմինգոսի խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանն օգոստոսի 8-ին համաձայնագրեր են կնքել, որոնք վերջ կդնեն տասնամյակների թշնամանքին և կարող են ծառայել որպես մոդել այլ երկարատև հակամարտությունների համար։ Նա հավելել է, որ Հելսինկյան սկզբունքները, ինքնիշխան հավասարությունը, վեճերի խաղաղ կարգավորումը, ժողովրդավարությունը, ազատությունը, մարդու իրավունքների հարգանքը և օրենքի գերակայությունն այսօր ավելի արդիական են, քան երբևէ։

Իտալիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ջորջիո Չիլիի խոսքով՝ Հռոմը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը և «մնում է հանձնառու Հարավային Կովկասում խաղաղության և զարգացման նոր փուլի խթանմանը»։

Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա Տոյուն, իր հերթին, նշել է․ «Մենք հույս ունենք, որ վերջնական համաձայնագիրը կստորագրվի և կվավերացվի հնարավորինս շուտ, և որ տարածաշրջանը կդառնա խաղաղության և համագործակցության տարածք՝ այնտեղ ապրող բոլոր մարդկանց օգտին»։ Տոյուն նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել այս գործընթացին և նպաստել դրա ամրապնդմանը՝ շնորհիվ կողմերի հետ հաստատված լավ հարաբերությունների։

Ռազմագերիներ