03 Մար
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
-1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե թեմի հոգևորականներից բացի մեկ ուրիշը Յոթ Վերքում պատարագ մատուցի, կնշանակի՝ եկեղեցին բռնազավթված է․ Շիրակի թեմ

Եթե թեմի հոգևորականներից բացի մեկ ուրիշը Յոթ Վերքում պատարագ մատուցի, կնշանակի՝ եկեղեցին բռնազավթված է․ Շիրակի թեմ

Մենք՝ ներքոստորագրյալներս՝ Շիրակի թեմի հոգևորականաց դասը, հայտարարում ենք, որ հիմա և միշտ, մեր կոչումին վայել, անշեղորեն կանոնական Սուրբ Պատարագ ենք մատուցելու և, մեր հավատարմությամբ առ Միածնաէջ Սուրբ Էջմիածին և նրա օրինավոր գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Սրբազնագույն Կաթողիկոս, հիշատակելու ենք մեր Հայրապետի և թեմակալ առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Միքայել Արք. Աջապահյանի անունները․ տեղեկանում ենք ՀԱԵ Շիրակի թեմից։

«Ի գիտություն մեր հավատավոր ժողովրդի հայտնում ենք, որ եթե, բացի մեր թեմի հոգևորականներից, որևէ մեկը Շիրակի թեմի եկեղեցիներից մեկում և, մասնավորապես Սուրբ Յոթ Վերք եկեղեցում Պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է, որով խոչընդոտվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի օրինական գործունեությունը և կրոնական ծեսի՝ Սուրբ Պատարագի, իրավասու հոգևորականի կողմից մատուցումը՝ խաթարելով հավատացյալների հոգևոր պահանջների իրացումը:

Յոթ Վերքը հաղթահարել է թուրքական երկու օկուպացիա, սա՛ էլ կհաղթահարվի պատվով»,- նշել են թեմի հոգևորականները՝ կից հրապարակելով հայտարարությունը հավաստող ստորագրությունների լուսանկարը։

Եթե թեմի հոգևորականներից բացի մեկ ուրիշը Յոթ Վերքում պատարագ մատուցի, կնշանակի՝ եկեղեցին բռնազավթված է․ Շիրակի թեմ

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ