
Ավերիչ աղետի 37-րդ տարելիցն է
1988թ. դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը 11:41 րոպեին, ավերիչ երկրաշարժը ցնցեց Հայաստանը։ Մի քանի վայրկյանում ամբողջությամբ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։
Պաշտոնական տեղեկություններով՝ Սպիտակի երկրաշարժի հետևանքով զոհվեց ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, անօթևան մնաց 530 հազար բնակիչ:
Հինովին ավերվեց Սպիտակ քաղաքը։
Բնության տարերքը Սպիտակի և մոտակա գրուղերի հետ մեկտեղ ավերեց 21 քաղաք ու ավան, 324 գյուղ, ոչնչացրեց Հայաստանի երկրորդ քաղաք Լենինականի բնակելի, սոցիալական և արդյունաբերական ֆոնդի 80 տոկոսը:
Դեկտեմբերի 7-ը Հայաստանում նշվում է որպես երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օր:


