15 Դեկ
2025
6° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միքայել սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի․ Գառնիկ Դանիելյան

Միքայել սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի․ Գառնիկ Դանիելյան

Միքայել սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի․ այս մասին հայտնել է  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Սա շատ զգայուն հարց է, այն պետք է օր առաջ լուծվի։ Սրբազանին պետք է հնարավորություն ստեղծվի անմիջական իր բժշկի հսկողությամբ և մասնակցությամբ վիրահատություն կատարվի։ Արձանագրված տխուր վիճակագրությունը նաև մեզ զգոնության, սթափության առիթ պետք է լինի. պետք է այնպես անենք, որ արձանագրված 23 դեպքը չդառնա 24։ Աստված չանի, որ 24-րդը դառնա սրբազան հայրը»,-ասել է նա։

Նա ընդգծել է, որ այս հարցում պահանջատեր է լինելու, ու իր պահանջը պետք է անհապաղ բավարարվի, որպեսզի սրբազանը պատշաճ օգնություն ստանա։

Ռազմագերիներ