
«3+3» ձևաչափը նպաստում է տարածաշրջանում կայունությանը, խաղաղությանը և զարգացմանը. Արաղչի
Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։
Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Իրանի և Ադրբեջանի միջև կապի ընդլայնումը նույնպես մեր քննարկումների թեման էր։ Իրանն աջակցում է «3+3» ձևաչափին. մենք միշտ աջակցել ենք դրան։ Այս մեխանիզմը նպաստում է տարածաշրջանում կայունությանը, խաղաղությանը և զարգացմանը»,- նշել է Իրանի նախարարը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջեյհուն Բայրամովը հայտարարել է՝ որևէ պատճառ չեն տեսնում, որ Երևանը հրաժարվի Բաքվի առաջարկից՝ 3+3 հանդիպումն Ադրբեջանում անցկացնելուց։


