26 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՆԳՆ-ն՝ Միհրան Հակոբյանի միջադեպի մասին

ՆԳՆ-ն՝ Միհրան Հակոբյանի միջադեպի մասին

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնից Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի մոլերից մեկի ավտոկայանատեղիից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

ՆԳՆ-ից ABC Media-ին տեղեկացրին, որ ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել էր, որ «Դալմա մոլի» կայանատեղիում հարձակվել են Միհրան Հակոբյանի վրա: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ:

Ռազմագերիներ