14 Դեկ
2025
2° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Թրամփի երթուղին» հանգեցրել է Ադրբեջանի և Վրաստանի միջև հարաբերությունների վատթարացմանը․ Взгляд

«Թրամփի երթուղին» հանգեցրել է Ադրբեջանի և Վրաստանի միջև հարաբերությունների վատթարացմանը․ Взгляд

«Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» իրականացումն արդեն իսկ լուրջ խնդիրներ է առաջացրել Ադրբեջանի և Վրաստանի հարաբերություններում։ Թբիլիսին մինչ օրս տարածաշրջանի հիմնական տարանցիկ օղակն էր․ գրում է Взгляд-ը՝ հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին։

Ինչպես նշվում է, վերջին ամիսներին Բաքվի և Թբիլիսիի հարաբերություններում մտահոգիչ տեղաշարժ է նկատվում։ Սեպտեմբերից ի վեր ադրբեջանցի վարորդները վրացական սահմանին բախվում են համակարգված ուշացումների։

Ըստ ադրբեջանական Minval-ի՝ «Զանգեզուրի միջանցք» նախագծի իրականացումը կզրկի Վրաստանին իր լոգիստիկ մենաշնորհից։

«Այսօր Վրաստանը փաստացիորեն դեմ է խաղաղության և փոխշահավետ տնտեսական կապերի կայուն տարածաշրջանային ճարտարապետության ձևավորմանը», – գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ըստ վրացի քաղաքագետ Կոռնելի Կակաչիայի՝  Վրաստանը կպահպանի իր «հիմնական գործառույթը՝ որպես կամուրջ Ադրբեջանի և Թուրքիայի միջև», նույնիսկ եթե «Թրամփի երթուղին» «խլի» նրա բեռնափոխադրումների մի մասը։

Ռազմագերիներ