14 Դեկ
2025
2° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թբիլիսիում քննարկվել է Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Թբիլիսիում քննարկվել է Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Թբիլիսիում տեղի է ունեցել Վրաստանի և Հայաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների կոմիտեների ամենամյա համատեղ նիստը. հայտնել է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունները, ռազմավարական գործընկերության կարևորությունը և երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ամրապնդման հնարավորությունները։

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության, առկա մարտահրավերների և տարածաշրջանում կայուն և խաղաղ միջավայրի ստեղծմանը նպաստող ապագա քայլերի վերաբերյալ։ ՀՀ խորհրդարանի անդամները քննարկել են Բաքվի և Երևանի միջև ընթացող խաղաղության գործընթացը։

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպումից հետո նշել է, որ քննարկումները արդյունավետ են եղել։

Նա ընդգծել է միջազգային հարցերում Վրաստանի և Հայաստանի միասնական ճակատով գործելու կարևորությունը, քանի որ դա կնպաստի Հարավային Կովկասի կայուն զարգացմանը։

Ռազմագերիներ