
Զելենսկին ստիպված կլինի զիջումների գնալ․ Թրամփի հարցազրույցը՝ կետերով
Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնելու ժամանակն է․ ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը POLITICO-ի հետ զրույցում։
Ներկայացնում ենք Թրամփի հարցազրույցի առանցքային հատվածները՝ կետերով․
- ՌԴ-Ուկրաինա հակամարտության մեջ Ռուսաստանն այժմ ավելի ուժեղ բանակցային դիրքում է․ դրանում կասկած չի կարող լինել։
- ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության ծրագիրը դուր է եկել Զելենսկիի օգնականներին, սակայն նրանք ասացին, որ նախագահը դեռ չի կարդացել այն։ Կարծում եմ՝ նա պետք է ժամանակ գտնի այն կարդալու համար․ շատ մարդիկ են զոհվում։
- Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը սկսվեց այն ժամանակ, երբ Օբաման հանձնեց Ղրիմը։Հանուն արդարության՝ Օբաման է ստիպել Ուկրաինային հրաժարվել Ղրիմից։
- Ուկրաինան պատերազմն օգտագործում է ընտրություններ չանցկացնելու համար, սակայն կարծում եմ՝ ուկրաինացի ժողովուրդը պետք է ունենա այդ ընտրությունը։
- Այս պատերազմը չէր սկսվի, եթե ես նախագահ լինեի։
- Զելենսկին Բայդենից ստացել է 350 միլիարդ դոլար, բայց կորցրել է երկրի 25%-ը։
- Ուկրաինայի հարցում Եվրոպան միայն խոսում է, սակայն գործուն քայլեր չի ձեռնարկում։
- Եվրոպայի ներգաղթային քաղաքականությունն աղետալի է։ ԱՄՆ-ում նույնպես աղետ էր սպասվում, բայց ես կարողացա այն կանգնեցնել։
- Զելենսկին ստիպված կլինի զիջումների գնալ։
- Ուկրաինան շատ տարածք է կորցրել, և դրանք շատ լավ տարածքներ են։
- Պուտինի կառավարումից շատ ժամանակ առաջ արդեն իսկ համաձայնություն կար, որ Ուկրաինան չպետք է միանա ՆԱՏՕ-ին։
- Կան երկրներ, որոնք դժվար են ՆԱՏՕ-ի համար։ Չեմ ասում, որ նրանք չպետք է լինեն դաշինքի կազմում։ Կարծում եմ՝ լավ է, որ նրանք այնտեղ են։ Օրինակ՝ Թուրքիան։ Էրդողանն իմ ընկերն է։ Երբ դաշինքի անդամները խնդիր են ունենում Էրդողանի հետ, խնդրում են ինձ զանգահարել, քանի որ չեն կարողանում նրա հետ խոսել։ Նա կոշտ մարդ է։ Իրականում ես նրան շատ եմ սիրում։ Նա կառուցել է ուժեղ երկիր, ուժեղ բանակ։
- Ես ցանկանում եմ տեսնել ուժեղ Եվրոպա։
- Մադուրոյի կառավարման օրերը հաշված են։


