14 Դեկ
2025
2° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
10 ամսում` 8 պատերազմ. Թրամփը կրկին խոսել է իր «ավարտած» պատերազմների մասին

10 ամսում` 8 պատերազմ. Թրամփը կրկին խոսել է իր «ավարտած» պատերազմների մասին

Փենսիլվանիայում իր կողմնակիցների առջև 1 ժամ 40 րոպեանոց ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոչ մի անգամ չի հիշատակել Ուկրաինայի հակամարտության մասին. հաղորդել է РИА Новости-ի թղթակիցը։

«10 ամսվա ընթացքում ես ավարտել եմ 8 պատերազմ, այդ թվում՝ Կոսովոյի, Սերբիայի, Պակիստանի և Հնդկաստանի պատերազմները, որոնք բոլորն էլ կատաղի են ընթացել։ Իսրայելը և Իրանը, Եգիպտոսը և Եթովպիան, բայց դուք չգիտեիք դա, Հայաստանն ու Ադրբեջանը»,-հայտարարել է Թրամփը՝ դիմելով կողմնակիցներին։

ԱՄՆ ղեկավարը, ելույթում հիշատակելով Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտությունը, որը նա նախկինում համարում էր ավարտված, խոստովանել է, որ այն կրկին բռնկվել է։

Ավելի վաղ Financial Times-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփը հույս ունի համաձայնության գալ Ուկրաինայի հարցի կարգավորման շուրջ «մինչև Սուրբ Ծնունդը»։

Ռազմագերիներ